Ցերեբրում
Աշխարհով մեկ սփռված բիզնեսները՝ նոր ձևաչափով

Ի՞նչ է Ցերեբրումը
Ցերեբրումը մի վայր է, որում ձեռնարկատերերն ու ձեռնարկությունները ստեղծում կամ վերստեղծում են իրենց բիզնեսի տարածքը նոր՝ թվային ձևաչափով, անկախ դրա իրական տեղից կամ չափից:
Սա մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս բիզնեսը կառավարելու անմիջականորեն եռաչափ միջավայրից և տրամադրում է բոլոր անհրաժեշտ գործիքները՝ ընդյալնելու ձեր բիզնեսի թվային ներկայությունն ու ստեղծելու բոլորը մեկում, խաղայնացված փորձառություն նոր սերնդի հաճախորդների և սպառողների համար:
Այստեղ կարող եք գնել վիրտուալ տարածքներ, ցուցադրել և վաճառել ապրանքներ ու ծառայություններ, կազմակերպել համերգներ, ցուցահանդեսներ, վիրտուալ թանգարաններ, վիրտուալ ճամփորդություններ, և շատ ավելին:
Ի՞նչ կարող եք անել այստեղ
Խաղայնացումը՝ գեյմիֆիկացիան, իրավամբ համարվում է սոցցանցերի և թվային մարքեթինգի զարգացման հաջորդ՝ կարևոր փուլը:
Գնել տարածք
Վիրտուալ տարածքի հետ կարող եք իրականացնել այն ամենը, ինչ ֆիզիկական տարածքի հետ՝ վերանորոգել, վաճառել (այդ թվում հետ՝ Ցերեբրում հարթակին), հանձնել վարձակալության:
Կազմակերպել միջոցառումներ
Ցերեբրումը հրաշալի վայր է համերգ կամ համաժողով անցկացնելու համար. վիրտուալ միջոցառում կարող եք կազմակերպել՝ որտեղից որ ցանկանաք:
Բացել վիրտուալ խանութ
Վիրտուալ խանութը թույլ կտա պրոդուկտը/ծառայությունը ցուցադրել հաճախորդի համար գրեթե շոշափելի, եռաչափ ֆորմատով՝ ձեր պրոդուկտը տեսանելի դարձնելով աշխարհով մեկ սփռված գնորդներին:
Հիմնել սպասարկման կենտրոններ
Ձեր հաճախորդներին ուղղորդե՛ք վիրտուալ տարածքում սպասարկվելու և խորհրդատվություն ստանալու՝ դրանով իսկ թեթևացնելով ֆիզիկական կենտրոնների հոսքն ու լարվածությունը:
Get the max of what technology offers today!
Պատրաստի հարթակ բիզնեսների համար կամ White Label
Ձեռք բերե՛ք Ցերեբրում հարթակի White Label տարբերակը:
Կառուցե՛ք և վաճառե՛ք տարածքներ ձեր նախընտրած քաղաքներում, փոխե՛ք հարթակի բրենդավորումը և զբաղվե՛ք վիրտուալ բիզնեսով որտեղ էլ որ լինեք:
Հարթակը կարելի է վերափոխել և կիրառել ըստ հայեցողության: Ցերեբրումի White Label տարբերակը կօգնի կրճատել ծախսերը և խնայել սեփական լուծումներ մշակելու վրա ծախսվող ժամանակը:

«Ցերեբրում վիրտուալ»-ի հավատարմության ծրագիրն ու առաջխաղացումը
Նախագիծը 30 միլիոն FTN է բաշխել՝ ծրագրերի ընդլայնման ու զարգացման համար
30.000.000 FTN
Substantial amount that will be rolled out!

Նախագծի ընդլայնմանը հատկացվել է 30 միլիոն FTN հետևյալ ուղղություններով՝
Քաղաքի կառուցում և համայնքի զարգացում Վիրտուալ միջոցառումների կազմակերպում և հովանավորում Խոշոր մեդիա արշավների իրականացում Դեպի հարթակ հաճախորդների կայուն հոսքի ապահովում Ինֆլուենսեր մարքեթինգ և բրենդերի համագործակցություն
30.000.000 FTN
Cerebrum-ի «Հավատարմության և զարգացման ծրագիր»
Նշանակալի գումար, որը բաշխվելու է հարթակի տարբեր ծրագրերի միջև
Cerebrum-ի ընդլայնման և զարգացման համար հատկացվել է 30.000.000 FTN, որն ուղղվելու է մասնավորապես.
Վիրտուալ քաղաքի կառուցմանն ու համայնքի զարգացմանը
Վիրտուալ միջոցառումների կազմակերպմանն ու հովանավորմանը
Խոշոր մեդիա արշավների իրականացմանը
Դեպի հարթակ հաճախորդների կայուն հոսքի ապահովմանը
Ինֆլուենսեր մարքեթինգին և բրենդերի համագործակցությանը


Հավատարմություն և զարգացում Cerebrum Virtual-ում
Խոշոր գումար, որն ուղղվելու է

30 ՄԻԼԻՈՆ FTN
ՈՒՂՂՎԵԼՈՒ Է
Վիրտուալ միջոցառումների կազմակերպմանն ու հովանավորմանը Քեշբեք համակարգ

ՄԵՆՔ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆՔ ՍՏԵՅՔԻՆԳ, ԴՈՒՔ ՍՏԱՆՈՒՄ ԵՔ ԵԿԱՄՈՒՏ
Գումարը, որը ծախսում եք տարածք գնելու վրա, ուղղվելու է Lolik հարթակում ստեյքինգին

ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԱՆԵԼՈՒ ՃԿՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Վիրտուալ գույքը ցանկացած պահի կարող է վերադարձվել Cerebrum նախագիծ կադաստրային գնով
ԼԱՅՎ նախագիծ՝ «Ցերեբրում վիրտուալ Երևան»
Հաճախորդի նոր փորձառություն
Նոր և նորամուծական ապրանքներ ու ծառայություններ, վիրտուալ խաղեր, փորձառություններ կամ կրթական բովանդակություն:
Ծախսերի
նվազեցում
Վիրտուալ տարածքները, գրասենյակներն ու մանրածախ խանութները նվազ ծախսատար են, քան դրանց ֆիզիկական նմանակները:
Կատարելագործված սպասարկում
Արհեստական բանականության կիրառմամբ շուրջօրյա աջակցություն ՝ առանց անձնակազմի միջամտության:
Մրցակցային առավելություն
Խաղայնացում կիրառելով՝ բիզնեսները ստանում են մրցակցային առավելություն:
Համագործակցություն 3D արտիստների հետ
Եթե փորձառու 3D արտիստ ես՝ հրավիրում ենք Fastexverse-ի հետ համագործակցության


