Մուտք

Fastexverse-ը ներկայացվել է ICE London 2023 ցուցահանդեսում

Ամեն տարի ամբողջ էքսպո ոլորտը նորարարության թարմ շունչ է ստանում ICE London ցուցահանդեսից, որի արդյունքներն ու ազդեցությունը շարունակում է զգալ ամբողջ տարվա ընթացքում։ Այս տարվա միջոցառման ամենակարևոր նորույթներից էր Fastexverse-ը՝ հսկայական մետավերս Fastex էկոհամակարգում։
Մենք ցուցահանդեսի բազմաքանակ այցելուներին ներկայացանք կատարյալ նոր լուծումով, որի նպատակն է վերափոխել հաղորդակցության, կոմերցիայի և iGaming-ի ոլորտները։

Աշխատանքային եռուզեռով և ժամանցով հագեցած 2 օրերի ընթացքում Fastexverse-ի տաղավարին մոտեցել է 150 մարդ, որոնք լրջորեն հետաքրքրված էին իրենց բիզնես լուծումները Web3 միջավայր տեղափոխելու հնարավորությամբ։

 

Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ սկսած iGaming ծրագրային լուծումներից մինչև էլեկտրոնային առևտրով զբաղվող ապրանքանիշեր, գիտակցեցին իրենց բիզնեսը մետավերս տեղափոխելու անհրաժեշտությունը՝ նոր սերնդի հաճախորդների հետ հաղորդակցվելու ավելի լավ ուղիներ գտնելու համար: Ոչ միայն կազմակերպությունները, այլև տարբեր ոլորտների անհատ ներկայացուցիչները հետաքրքրվեցին անձնական 3D տարածքներ ունենալու հնարավորությամբ, որտեղ նրանք կարող են գրեթե ամեն ինչ կազմակերպել վիրտուալ միջավայրում, միաժամանակ ապահովելով շատ ավելի մեծ ներգրավվածություն։


Նաև կային բազմաթիվ այցելուներ, որոնք ամրագրեցին հանդիպումներ մեր թիմի հետ, որպեսզի ավելի մանրամասն ծանոթանան մետավերս լուծումների հնարավորություններին։ Նրանք ոգևորությամբ տեղեկացան, որ կարող են ունենալ «Fastexverse տեսակի» կարգավորում, որը որևէ այլ մետավերս հարթակ այս պահին չի տրամադրում։

Պայմանավորվածություններից և ոլորտի մասնակիցների հետ հաճելի շփումներից բացի, այդ երկօրյա միջոցառման ամենակարևոր արդյունքը Web 3-ով հետաքրքրված մարդկանց քանակն էր, որը շատ ավելին էր, քան մենք կարող էինք ի սկզբանե պատկերացնել։ Մարդկանց հետաքրքրությունը և ոգևորությունը մեզ համար դարձան ոգեշնչման նոր աղբյուր, որպեսզի շարունակենք մեր հետագա զարգացումը և տարածումը աշխարհով մեկ։
 
«Այսքան ծանր աշխատանքից հետո մեր թիմին ոգևորեցին մասնակցությունը ICE London ցուցահանդեսին և մեր ստացած բազմաթիվ դրական արձագանքները։ Մեր նպատակն է մեր օգտատերերին տրամադրել բացառիկ և առաջադեմ փորձառություն, որը կփոխի նրանց առցաննց հաղորդակցության ու բիզնես գործունեության իրականացման հնարավորությունները։ Մենք ձգտում ենք լինել առաջատար այս հետաքրքիր նոր ոլորտում, քանի որ կարծում ենք, որ մետավերսին սպասում է փայլուն ապագա»,- ասում է Fastexverse-ի ղեկավար Վահե Խաչատրյանը։