Մուտք

Fastexverse-ում տեղի է ունեցել հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի ցուցահանդեսը

Վերջերս Fastexverse-ում տեղի էր ունեցել հայտնի հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի ցուցահանդեսը։ 2023 թ․հուլիսի 22-ին տեղի ունեցած միջոցառման շրջանակում Fastexverse-ի վիրտուալ պատկերասրահում և նկարչի քաղաքային արթ- ստուդիայում կազմակերպվել էր Ձիթողցյանի նկարների հավաքածուի ցուցադրությունը ։

Fastexverse-ը նպատակադրված է շարունակել իր համագործակցությունը Ձիթողցյանի հետ։ Ընկերությունը ծրագրում է ապագայում ավելի շատ ցուցահանդեսներ հյուրընկալել, նաև դիտարկում է Ձիթողցյանի աշխատանքների համար Fastexverse-ում հատուկ պատկերասրահի ստեղծումը։

 

Միջոցառումը վկայում էր այն մասին, որ մետատիեզերքը կարող է միավորել մարդկանց և տարածել արվեստը նոր և ժամանակակից ձևերով։ Ակնհայտ է, որ մետատիեզերքը փայլուն ապագա ունեցող հարթակ է, և Fastexverse-ը հպարտ է, որ գտնվում է այս նոր տեխնոլոգիայի առաջնագծում։

Ապագա ծրագրերից են ավելի շատ արթ- միջոցառումների հյուրընկալումը, ներառելով նաև այլ հայտնի նկարիչների ստեղծագործությունները, ինչպես նաև մետատիեզերքի միջոցով արվեստի հանրայնացումը և մշակութային փոխանակության խթանումը։

Մենք շատ ուրախ ենք, որ համագործակցել ենք Տիգրանի հետ և նպաստել նրա արվեստի տարածմանն աշխարհում։ Մենք նրա նկարները համարում ենք իսկապես յուրահատուկ, և ուրախ ենք, որ մեր միջոցով ավելի շատ մարդիկ հնարավորություն ստացան ծանոթանալ նրա արվեստին։