
Երևանի սիրտն այսուհետև կբաբախի նաև եռաչափ վիրտուալ տիրույթում:
Դեկտեմբերի 22-ին մենք կազմակերպել էինք «Ցերեբրում Վիրտուալ Երևան» նախագծի շնորհանդեսը: Այն տեղի ունեցավ Պարոնյան 16/2 հասցեում գտնվող «Բլոքչեյն էմբասի Արմենիայում»:
«Ցերեբրում Վիրտուալ Երևան»-ը, նորագույն տեխնոլոգիաների միջոցով, վերարտադրում է Երևանի աշխուժությունն ու քաղաքային մշակույթը: Այս հարթակում կարելի է ձեռք բերել վիրտուալ տարածքներ, ներկայացնել ու վաճառել սեփական ծառայություններն ու պրոդուկտները, ղեկավարել բիզնեսն անմիջապես 3D միջավայրից:
«Ցերեբրում Վիրտուալ Երևան»-ը պարզապես թվային վերարտադրություն չէ, այն ինտերակտիվ, դինամիկ հարթակ է, որտեղ բիզնեսները կարող են զարգանալ, անմիջական և արդյունավետ կապ հաստատել նոր սերնդի սպառողների հետ», - նշեց Fastexverse-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը։
Fastexverse-ը հրավիրում է ուսումնասիրելու «Ցերեբրում Վիրտուալ Երևան» նախագծի լայն հնարավորությունները և վայելելու տրամադրվող առավելությունները: Առաջիկայում «Ցերեբրում Վիրտուալ Երևան»-ի հատակագիծը կընդլայնվի՝ ցուցադրելով մայրաքաղաքի ամբողջ գեղեցկությունը: