Մուտք

Ցերեբրումը նոր, մեգավիրտուալ նախագիծ է Fastexverse-ի կողմից: Ցերեբրումը գնալով ընդլայնում է իր լսարանը, բազմազանությունն ու աշխարհագրությունը՝ աշխարհը միավորելով վառ, գրավիչ և ինտերակտիվ միջավայրի շուրջ: Վիրտուալ միջոցառումներն ավելի ու ավելի հայտնի են դառնում աշխարհում, թեև Հայաստանում դրանք համեմատաբար նոր են: 

 

Ցերեբրումի պոտենցիալ այցելուները հաճախ են մեզ հարցնում՝ ո՞րն է առցանց(օնլայն) և վիրտուալ միջոցառման տարբերությունը: Եկե՛ք պարզաբանենք: Վիրտուալ միջոցառումն անցկացվում է հատուկ նախագծված, իմերսիվ միջավայրում՝ կիրառելով վիրտուալ հարթակ, 3D և արհեստական բանականության տեխնոլոգիաներ, մինչդեռ առցանց միջոցառումն իրական միջոցառման պարզ ձայնագրություն կամ հեռարձակում է՝ օգտագործելով համացանցային հարթակ՝ հաղորդակցության հատուկ միջոց:

 

Պարզենք նաև, թե ինչ կարող ես անել Ցերեբրումում: Այստեղ կարող ես ձևավորել քո ավատարը՝ ցույց տալով յուրահատուկ ոճդ: Ավատարիդ միջոցով կարող ես հաղորդկացվել այլ մարդկանց հետ և նոր ընկերներ ձեռք բերել, մասնակցել քննարկումների, մրցույթների, խաղերի և նեթվորքինգի, վայելել վիրտուալ տուրեր, և ավելին: 

 

«Ցերեբրում վիրտուալ Երևան»-ը Fastexverse-ի կողմից մշակված հատուկ նախագիծ է, որը վերարտադրում է Երևանի միջավայրն ու քաղաքային մշակույթը: Այստեղ նույնպես կարող ես մասնակցել բազմապիսի միջոցառումների, ինչպես օրինակ՝ համերգների, ցուցահանդեսների, վարպետության դասերի, և այլն: 

 

Ցերեբրումի ամեն մի իրադարձություն յուրահատուկ է և այլ տեղ այն գտնել չես կարող: Միացի՛ր Ցերեբրումին և զգա՛ ամենապայծառ ու ամենահամարձակ միջոցառումները ցանկացած պահի և աշխարհի ցանկացած կետից վայելելու հարմարավետությունը: