
Այս տարի Fastexverse-ն իր բացառիկ մասնակցությունն ունեցավ ICE London-ում։
Ընկերությունը Լոնդոնում հավաքված 650 առաջատար օպերատորների, նորարարների և հեղաշրջող ընկերությունների շարքերում էր։
Միջազգային iGaming ցուցահանդեսը հրաշալի հարթակ էր՝ Fastexverse-ի վերջին և նորարարական պրոդուկտները ցուցադրելու համար, մասնավորապես՝ վիրտուալ 3D տարածքները բիզնես նպատակների համար:
Այլ պրոդուկտների հետ միասին, Fastexverse-ն այս տարի ներկայացրեց իր նոր՝ «Cerebrum Virtual Yerevan» նախագիծը, որը ստեղծում է վիրտուալ էլեկտրոնային առևտրի հնարավորություններ։
Պրոդուկտը հաջողությամբ ներկայացվել է գործընկերներին՝ ցույց տալով դրա կիրառման հնարավորությունները տարբեր բիզնես ոլորտներում՝ արձագանքելով ամբողջ աշխարհում հաճախորդների հետ փոխգործակցության նոր միջոցի մեծ պահանջարկին:
Fastexverse-ը շուտով կմեծացնի հարթակի տեխնոլոգիական հնարավորությունները և կընդլայնի ներկայացված քաղաքների, ապրանքանիշների և բիզնեսների աշխարհագրությունը։
Վիրտուալ խանութները և գրասենյակները առաջարկում են ակցիաների, գովազդների և մարքեթինգի նոր եղանակներ։ Ցուցահանդեսի ընթացքում Fastexverse-ի տաղավարը բազմաթիվ այցելուներ ունեցավ, որոնք ուսումնասիրեցին դրա վիրտուալ միջավայրը, ուղղեցին իրենց հարցերը և ստացան պատշաճ խորհրդատվություն։
Ցուցահանդեսի ընթացքում Fastexverse-ի պրոդուկտները ցուցադրվեցին նաև վիրտուալ կերպով։ Մարդիկ ամբողջ աշխարհում կարող էին մուտք գործել ցանկացած տարածք և ստանալ հասանելիություն մեր նորարական պրոդուկտների վառ գունապնակին՝ շնորհիվ Fastexverse-իվիրտուալ հարթակի եզակի հնարավորությունների:
Հաղորդակցության և քննարկումների երեք օրերը ամուր հիմք են ստեղծել ապագա գործընկերության համար: