
Մենք մեր մետատիեզերքում գործարկել ենք հաճախորդների սպասարկման հատուկ տարածք։ Տարածքի նպատակն այն է, որ օգտատերերը կարողանան հեշտ և հարմարավետ ձևով օգնություն ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի շուրջ։
Հաճախորդների սպասարկման տարածքը տեղակայված է հիմնական վահանակում և հասանելի է բոլոր օգտատերերի համար։ Տարածքում աշխատում են հաճախորդների սպասարկման փորձառու մասնագետներ, որոնք պատրաստ են 24/7 ռեժիմով պատասխանել հարցերին և լուծել խնդիրները։
Հաճախորդների սպասարկման տարածքը հագեցած է բազմաթիվ ֆունկցիաներով, որոնք օգտատերերի համար հեշտացնում են օգնություն ստանալու պրոցեսը։ Այս ֆունկցիաները ներառում են․
- Լայվ չաթի ֆունկցիա, որը օգտատերերին հնարավորություն է տալիս իրական ժամանակում խոսել մասնագետի հետ ։
- Տեղեկատվական բազա, որը պարունակում է հոդվածներ և ուսումնական ձեռնարկներ ընդհանուր խնդիրների վերաբերյալ ։
- Վիրտուալ սպասասրահ, որը օգտատերերին հնարավորություն է տալիս հերթագրվել աջակցության համար։
Հաճախորդների աջակցության տարածքի ստեղծումը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Fastexverse Metaverse ընկերությունը ձգտում է իր օգտատերերին ապահովել սպասարկման բարձրակարգ մակարդակով։ Ընկերությունը մշտապես արդիականացվում է, հավելում նոր ֆունկցիաներ՝ փնտրելով օգտատիրական փորձառությունը բարելավելու նորանոր ուղիներ։
Եթե Դուք Fastexverse Metaverse-ի հետ կապված որևէ խնդիր ունեք՝ խնդրում ենք այցելել հաճախորդների սպասարկման տարածք և տեղեկացնել մասնագետներին, թե ինչով նրանք կարող են օգնել Ձեզ։